Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

Սոլակում նախապես պայմանավորված մեծ տարածքը չի տրամադրվի երթի մասնակիցներին. իշխանությունը տիրոջն սպառնացել է

215
Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ., 18:36
Սոլակում նախապես պայմանավորված մեծ տարածքը չի տրամադրվի երթի մասնակիցներին. իշխանությունը տիրոջն սպառնացել է

Ինչպես հայտնեցինք, երթի մասնակիցները Հրազդանից դեպի Սոլակ գյուղ ճանապարհն անցնում են մեքենաներով: Սոլակ գյուղում նախատեսված է քննարկում-հանդիպում բնակիչների հետ: Ըստ Բագրատ Սրբազանի, նախապես հատկացված է եղել մեծ տարածք՝ «Օրրան»-ը, սակայն իշխանությունն սպառնացել է տարածքի տիրոջը, նա էլ հրաժարվել է պայմանավորվածությունից: Այժմ հանդիպումը կանցկացվի մեկ այլ տարածքում: