Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

Բագրատ սրբազանին են միացել եզդիական համայնքի ներկայացուցիչները

257
Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ., 19:30
Բագրատ սրբազանին են միացել եզդիական համայնքի ներկայացուցիչները

Տավուշից մեկնարկած շարժմանն են միացել եզդիական համայնքի ներկայացուցիչները: Այս մասին քիչ առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ եզդիական համայնքի ներկայացուցիչները իրենց են միացել նաև Կիրանցում, Նոյեմբերանում:

«Հայաստանը նաև ձեր պետությունն է, դուք մեծ վաստակ ունեք Հայաստանի կյանքում, դուք մասնակցել եք բոլոր պատերազմներին, դուք մեզ հետ մի ամբողջ եք, ոչ թե փոքրամասնություն»,- ասաց Սրբազանը:

«Եզդիները պատմության ընթացքում եղել են հայերի միակ անդավաճան եղբայրները՝ կիսերով պատմության ամբողջ դառնությունը»,- հավելեց եզդիական համայնքի ներկայացուցիչ, իրավապաշտպան Այսեր Իսայանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բագրատ սրբազանին են միացել եզդիական համայնքի ներկայացուցիչները