ԱՄՆ-ի և Չինաստանի բանակցություններն սկսվել են փոխադարձ կշտամբանքներով
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունները Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ սկսվել են փոխադարձ կշտամբանքներով, հաղորդում է Associated Press-ը։ Վան Ին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ընդհանուր առմամբ Վաշինգթոնի և Պեկինի հարաբերություններն «սկսում են կայունանալ»։ «Միևնույն ժամանակ, հարաբերություններում բացասական գործոնները դեռ ավելանում են»,-ասել է նա։ Վան Իի խոսքով՝ Չինաստանի հիմնական շահերը բախվել են խնդիրների, իսկ ՉԺՀ-ի օրինական իրավունքները «անհիմն ճնշվել են»: Այսպես, նա մատնանշել է Հարավչինական ծովում տեղի ունեցող իրադարձությունները՝ դժգոհություն հայտնելով իր ռազմական ենթակառուցվածքն ընդլայնելու Վաշինգթոնի ծրագրերից։ Իր հերթին, Բլինքենն ընդունել է առկա տարաձայնությունները և կոչ արել իրավիճակից ելք գտնել դիվանագիտության միջոցով: Բլինքենի այցը Չինաստան տեղի է ունենում ապրիլի 24-26-ը: ԱՄՆ պետքարտուղարը Պեկինից բացի նախատեսում է այցելել նաև Շանհայ։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36