Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան

131
Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ., 01:48
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ․ «Մենք տարանջատում էինք քաղաքականությունն ու պատմությունը, որպեսզի մեր քաղաքականությունն արդյունավետ լինի միջազգային ասպարեզում և պատմությունը չդառնա քաղաքական առևտրի մանրադրամ, իսկ Նիկոլը ընտրել է պատմությունը ոչնչացնելու քաղաքականությունը, որի նպատակն է Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր շանտաժների առաջ ընկրկելը:
Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը: Ադրբեջանը չի սկսելու պատերազմ երեք աննշան բնակավայրերի համար կամ Հայաստանի Սահմանադրության ու զինանշանի փոփոխության համար: Նիկոլը փորձում է վերացնել պատերազմի վերսկսման Ադրբեջանի պատրվակները, առանց հասցեագրելու գլխավոր պատճառը»:

Լևոն Զուրաբյանի հարցազրույցը
Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան