Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«Սա բացառիկ հնարավորություն է»․ Արսեն Բաբայան

146
Կիրակի, 05 մայիսի, 2024 թ., 17:48
«Սա բացառիկ հնարավորություն է»․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս Սրբազան պայքարը միավորման, իրար ներելու, իրար հանդուրժելու, իրար սիրելու, իրար պաշտպանելու, այդպիսով՝ իրար հետ բռունցք դառնալու մասին է, որի միջոցով պիտի բարին հաղթանակի:
Այս տարիներն արդեն բավարար կերպով բաժանել են սուտն ու ճշմարտությունը, չարն ու բարին, հայկական ու չհայկականը, բնականն ու անբարոյականը: Սրանից ավելի բաժանման անհրաժեշտություն չկա: Այդ բաժանումը բնական եղանակով տեղի է ունեցել:
Մի քննադատեք իրար: Մերոնցականների ու ձերոնցականների, շատ ու քիչ պայքարողների, կեղծ ու ազնիվ գաղափարների իրար մի բաժանեք:
Սա բացառիկ հնարավորություն է համերաշխության, սխալների գիտակցման ու շտկման...
Սա հանունի պայքար է, որի ընդդեմը բացահայտ է:
Այո, հարձակումները լինելու են, չեն նվազելու, ավելին՝ ուժեղանալու են: Բայց այդ ամենը պիտի անտեսենք այն հանունի, առանց որի ամեն բան կիմաստազրկվի:
Սա բացառիկ հնարավորություն է, որից պարտավոր ենք միասնականությամբ օգտվել»։

Աղբյուրը`   Արսեն Բաբայան