Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար

600
Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ., 13:48
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար

ԱՄՆ կոնգրեսական Հենրի Կուելարին և նրա կնոջը մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու համար, այս մասին գրում է The Hill-ը՝ հղում կատարելով Արդարադատության նախարարությանը։

Նշվում է, որ ամերիկացի օրենսդիրը գումարը ստացել է 2014-ի դեկտեմբերից մինչև 2021-ի նոյեմբեր Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունից, որը փոխանցումն իրականացվել է մեքսիկական բանկի միջոցով։ Կոնգրեսականն ադրբեջանական նավթագազային ընկերությունից փոխանցված կաշառքի դիմաց համաձայնել է հօգուտ Ադրբեջանի ազդել ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա։