«Հայերեն «Ոսկե տաճարը» ճապոներեն կոթողի հարազատ վերարտադրությունն է». Զավեն Բոյաջյան
![]() Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Յուկիո Միշիման ամենաճանաչված ճապոնացի գրողն է աշխարհում, նրա «Ոսկե տաճարը»՝ ճապոնական գրականության ամենահայտնի գործը, որ թարգմանված է բազմաթիվ լեզուներով: Այսուհետ այդ լեզուների թվում կլինի նաև հայերենը. նշանավոր վեպը բնագրից հայերեն է թարգմանել Յասունարի Կավաբատայի, Հարուկի Մուրակամիի վեպերի թարգմանություններով մեր ընթերցողին արդեն ծանոթ Լիլիթ Խանսուլյանը: Այս անգամ վիթխարի գործ է իրականացրել Լիլիթը. «Ոսկե տաճարը» XX դարի ամենաբարդ ու դժվարթարգմանելի երկերից մեկն է, որը հիշեցնում է Դոստոևսկու գործերը: Որպես գրքի խմբագիր՝ որը հայերեն տարբերակը հնարավորություն է ունեցել համեմատելու ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանությունների հետ, կարող եմ վկայել, որ հայերեն «Ոսկե տաճարը» ճապոներեն կոթողի հարազատ վերարտադրությունն է. և ոչ միայն բովանդակության ու դրա իմաստային նրբերանգների, այլև ոճի առումով: Ռուսերեն տարբերակը, որի թարգմանիչը գրող Բորիս Ակունինն է (Գրիգորի Չխարտիշվիլի) ավելի շատ վերաշարադրանք է, Ակունինի, քան Միշիմայի գործը, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություններն էլ, հակառակը, գրեթե բառացի, երբեմն էլ ի վնաս գրքի ոգու՝ պատճենել են բնագիրը: Հայերեն թարգմանության մեջ հաջողվել է խուսափել երկու որոգայթից էլ: Բայց սա դեռ ամենը չէ: «Ոսկե տաճարը» սկիզբ է դնում նոր մատենաշարի, որը կներկայացնի այն ականավոր գրողներին, որոնք քանիցս ներկայացվել են Նոբելյան մրցանակին, բայց այդպես էլ թիվ մեկ գրական պարգևին չեն արժանացել, իսկ այդ գրողների թվում հանիրավի անտեսված շատ հետաքրքիր ու կարևոր դեմքեր կան: Միշիման ինքը 60-ականներին հինգ անգամ Նոբելյանի թեկնածու է եղել: Աղբյուրը` Զավեն Բոյաջյան |
«Աշխարհի հնագույն քարտեզը, Ուրարտուն և Հայաստանը». Բրիտանական թանգարանի պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելի բացառիկ բանախոսությունը (լուսանկար)
23901:36Իտալիան առաջարկել է իրեն տալ «Մոնա Լիզային»
31000:31«Թրքական քրջուփալասներից կտրուկ անցում արհեստական բանականության հայկական քրջուփալասներին». Գոհար Ասատրյան (տեսանյութ)
18825.02.2025, 18:25Մարտի 5-ին կկայանա «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)
19924.02.2025, 23:06«Կաղնու և խաչի միաձուլումը՝ որպես սրբազան հավերժության խորհրդանշան»․ Համլետ Պետրոսյան (լուսանկար)
35423.02.2025, 03:06Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը
38523.02.2025, 01:36