«Բանակը մեր ողնաշարն է»․ քայլերթ՝ դեպի Եռաբլուր
![]() «Համախմբում» շարժումը վաղը՝ «Բանակը մեր ողնաշարն է» նշանաբանով քայլերթ կիրականացնի դեպի Եռաբլուր պանթեոն։ Քայլերթի մեկնարկը կտրվի Եռաբլուրի հաղթակամարի մոտից։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Հայոց պատմության ընթացքը մշտապես նշանավորվել է պետականության պահպանման կամ վերականգնման համար մղված պայքարով։ Հաջողությունները մեզ ուղեկցել են, երբ եղել ենք միակամ ու ապավինել զենքին։ Հունվարի 28-ին լրանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձը։ Մեր բանակը ստեղծվեց ռազմաքաղաքական ծանրագույն իրադրության պայմաններում և փառքով պսակեց իր ողջ ուղին։ 44-օրյա պատերազմում հայ զինվորն ու սպան ևս չպարտվեցին։ Ի աջակցություն Հայոց բանակի, ի գիտություն ողջ աշխարհի, որ բանակը մեր անկախ պետականության գլխավոր երաշխավորն է և մեր ինքնության առանցքը, ի խոնարհումն Հայրենիքի պաշտպանության նահատակների հիշատակի, «Համախմբում» շարժումը հունվարի 28-ին՝ ժամը 11․00-ին «Բանակը մեր ողնաշարն է» նշանաբանով քայլերթ է կազմակերպում դեպի Եռաբլուր պանթեոն։ Քայլերթի մեկնարկը կտրվի Եռաբլուրի հաղթակամարի մոտից»,- ասվում է շարժման տարածած հաղորդագրության մեջ։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
