«Կրթության գործընթացն սկսվում է ծնվելու պահից և երբեք չպետք է ընդհատվի». Արշալույս Զուրաբյան
![]() Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կրթության ոլորտի խնդիրներն այնքան շատ են, որ դեռ երկար ժամանակ կպահանջվի կրթական համակարգի առողջացման համար։ Սակայն, այսօր էլ յուրաքանչյուր առարկայի շրջանակներում կարելի է սովորողին օգնել գեղեցիկ մտածել, բացահայտել ու զարգացնել սեփական հմտությունները, ուժերն ու շնորհները։ Դա կարելի է անել հետաքրքիր հարցերի ու առաջադրանքների և, անպայման, հետադարձ կապի միջոցով։ Ծնողը, ուսուցիչը և հատկապես երեխան պետք է հասկանա, թե որոնք են իր ուժեղ և թույլ կողմերը, որտեղ և ինչու է առաջադիմում, որտեղ թերանում կամ դժվարություններ ունենում և ինչու։ Շատ կարևոր է, որ ավագ դպրոցում սովորողը հասկանա, թե որքանով է իր մասնագիտական ընտրությունը համապատասխանում իր նախասիրություններին ու կարողություններին, որովհետև առանց դրա մարդը չի կարող օգուտ տալ ոչ իրեն, ոչ էլ հասարակությանը։ Եվ վերջում մեկ անգամ էլ հիշենք, որ կրթության գործընթացն սկսվում է ծնվելու պահից և երբեք չպետք է ընդհատվի։ Լույսը բարի լինի»։ Աղբյուրը` Արշալույս Զուրաբյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
