Վեդի-Լանջառ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կան զոհեր
![]() Հունվարի 9-ին, ժամը 01:29-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Խ., ծնված 1991թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը՝ վարորդը և ուղևոր Ն. Գ-ն (ծնված 1994թ.) տեղում մահացել են, իսկ ուղևորներ Ռ. Գ-ն (ծնված 1988թ.) և Ծ. Ա-ն (ծնված 1992թ.) հոսպիտալացվել են Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ռ. Գ-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ծ. Ա-ինը՝ բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դիերը դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության մեքենային: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
