Հութիները Եմենում մահապատժի են դատապարտել 350 մարդու
![]() Եմենում Իրանի կողմից աջակցվող Անսարուլահ շարժման ապստամբները՝ հութիները, պետական հեղաշրջումից հետո որոշել են մահապատժի ենթարկել 350 ընդդիմադիրի։ Ինչպես հայտարարել է Եմենի տեղեկատվության, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մուամեր ալ Իրիանին պաշտոնական SABA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, այդ անձանց թվում են ակտիվիստներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ։ Նախարարն ընդգծել է, որ հութիներն օգտագործում են դատական համակարգը՝ որպես իրենց հակառակորդներին վախեցնելու և քաղաքական հակառակորդների հետ հաշիվները մաքրելու մեխանիզմ։ Հայտնի է, որ որոշ մահապատիժներ արդեն իսկ իրականացվել են։ 2014 թվականից Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը, որում մի կողմից «Անսարուլլահ» շիական շարժման ապստամբներն ու Եմենի պաշտոնաթող նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի կողմնակիցներն են, մյուս կողմից՝ նախագահին հավատարիմ կառավարական զորքերը։ Հութիները վերահսկողություն են պահպանում երկրի մայրաքաղաք Սանայ քաղաքը և մի շարք այլ շրջաններ։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
