Բախմուտը՝ որպես քաղաք, այլևս չկա. Ուկրաինայի հետախուզության ղեկավար
![]() Բախմուտը՝ որպես քաղաք, այլևս գոյություն չունի, որոշ տարածքներ չեն կարող վերականգնվել, և ռուսների հարձակողական ներուժը սպառված չէ, ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը՝ նշելով, որ ռուսներն այնտեղ հսկայական կորուստներ են կրում։ «Ռազմական իրավիճակն այնտեղ աղետալի չէ: Եթե ձեզ հետաքրքրում է իմ տպավորությունը, ապա աղետ կա հենց քաղաքի հետ... Իմ կարծիքով, այն որպես քաղաք արդեն գոյություն չունի: Որոշ տարածքներ հաստատ ենթակա չեն վերականգնման: Զավթիչները բացարձակապես ավերեցին, ամբողջ քաղաքը դարձրին կյանքի համար ոչ պիտանի»,- Բուդանովի խոսքերն են մեջբերում ուկրաինական լրատվամիջոցները։ Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության ղեկավարը նշել է, որ ռուսների հարձակողական ներուժը սպառված չէ։ «Այո, այն չի կարող վերջանալ: Նրանք անընդհատ նոր մարդկանց են կանչում: Նրանք նետվում են ալիքներով: Ալիքները գալիս են, հնձվում, հետո մյուսը, հաջորդը և այլն... Ռուսաստանում մոբիլիզացիոն ռեսուրսը շատ նշանակալից է, նրանք կարող են մարդկանց զինվորագրել շատ երկար ժամանակ»,- ասել է Բուդանովը։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
