Իսակովի պողոտայում «Lexus RX»-ը բախվել է էլեկտրասյանը և բռնկվել, գտել են 18-ամյա վարորդի այրված դին
![]() Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 03։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և բռնկվել․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 22 շենքի մոտակայքում «Lexus RX» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 2005 թ․) դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Աստղիկ» ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:29-ին, մարվել՝ 03:55-ին: Այրվել է ավտոմեքենան․ ներսում հայտնաբերվել է վարորդի այրված դին: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացրել են համապատասխան աշխատանքներ վարորդի դին դուրս բերելու համար։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
