Apple-ի գլխավոր մրցակիցը, ըստ Counterpoint Research-ի
![]() Հարավկորեական Samsung ընկերությունը 2022 թվականին պահպանել է սմարթֆոնների վաճառքի իր մասնաբաժինը և ամերիկյան Apple-ի գլխավոր մրցակցի կարգավիճակը, սակայն առաջատարությունը դեռ պատկանում է iPhone արտադրողին։ Այս մասին ասվում է Counterpoint Research-ի նոր զեկույցում։ Փորձագետների կարծիքով՝ 2022 թվականին Apple-ը պահպանել է առաջատարի իր դիրքը սմարթֆոնների եկամուտների գծով։ Ամերիկյան կորպորացիան նույնիսկ ավելացրել է իր մասնաբաժինը, մինչդեռ Samsung-ին հաջողվել է պահպանել ստատուս քվոն՝ ի տարբերություն այլ վաճառողների։ Counterpoint Research-ը ցույց է տվել, որ Apple-ն իր մասնաբաժինը 37,1%-ից ավելացրել է մինչև 42%-ի, չնայած այն հանգամանքին, որ շարժական սարքերի ընդհանուր վաճառքը տարեկան կտրվածքով նվազել է 3%-ով: Samsung-ն իր հերթին 2021 թվականի երրորդ եռամսյակում ունեցել է 18,5% մասնաբաժին, իսկ այս տարի՝ 18,3%։ Ըստ հետազոտողների՝ ընդհանուր վաճառքի մեջ 5G-ով աշխատող հեռախոսները կազմել են եռամսյակի առաքումների մինչև 46%-ը, ինչը նոր ռեկորդ է։ |

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
56506.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
68404.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
39104.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
72729.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
31429.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
75028.09.2026, 22:55
