Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողը խեղդամահ է արել 37-ամյա պարուհուն

1131
Շաբաթ, 24 դեկտեմբերի, 2022 թ., 12:30
Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողը խեղդամահ է արել 37-ամյա պարուհուն

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն է տեղի ունեցել։ Ոստիկանները 3Ա շենքի բնակարանում հայտնաբերել են վարձակալական հիմունքներով բնակվող ՌԴ քաղաքացի 37-ամյա Եկատերինա Բ-ի դին, ով ըստ դատական բժշկի նախնական եզրակացության, մահացել է խեղդամահ լինելու հետևանքով։ Ենթադրյալ սպանություն կատարող անձը հայտնաբերվել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցից և տեղափոխվել ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից էլ ներկայացվել է զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժին։ Կասկածյալը ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 20-ամյա Ալեքսեյ Պ-ն է, ով վարձակալական հիմունքներով բնակվում էր Եկատերինա Բ-ի հետ։ Սպանվածը պարուհի էր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: