ՌԴ-ում պայթել է Եվրոպան սնուցող գազատարը, կան զոհեր
1190
Երեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2022 թ., 18:30
![]() Չուվաշիայում պայթյուն է որոտացել Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ մայրուղային գազատարի հատվածում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել, հայտնում է Հանրապետության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների պետական կոմիտեն։ Հաղորդվում է երեք զոհի և մեկ վիրավորի մասին: Պայթյունի նախնական պատճառ է նշվում գազի արտահոսքը։ Ուրենգոյ - Պոմարի - Ուժգորոդը արտահանման հիմնական գազատար է, որը կառուցվել է ԽՍՀՄ կողմից 1983 թվականին՝ Արևմտյան Սիբիրի հանքերից բնական գազը Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի երկրների սպառողներին մատակարարելու համար։ Ուրենգոյի նավթի և գազի կոնդենսատային հանքավայրը ամենամեծերից մեկն է աշխարհում։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
