Արցախցի տասնյակից ավելի դպրոցականներ հույսով սպասում են րոպե առաջ տուն վերադառնալուն
![]() Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը, ով ուղեկցում է դպրոցականներին, «Արցախպրես»-ին տեղեկացրել է, որ այս օրերին հաստատվել են Գորիսի հյուրանոցներից մեկում։ «Հյուրանոցի տնօրինությունն անում է ամեն ինչ, որպեսզի երեխաներն իրենց ազատ ու անկաշկանդ զգան: Ինքս, որպես հոգեբան, երեխաների հետ պարբերաբար անց եմ կացնում զրույցներ, փորձում եմ այնպես անել, որպեսզի չընկճվեն: Նրանք կապ են պահում ծնողների հետ, նույնիսկ իրենք են հույս տալիս նրանց, որ ամեն բան լավ է լինելու»,-ասել է Ա. Գյանջումյանը: Նախարարի խորհրդականը նշել է,որ այս օրերին դպրոցականների առօրյան հագեցած է անցնում: Այցելել են Ակսել Բակունցի տուն-թանգարան, մասնակցել Հայաստանի Ամերիկյան համալսարանի Գորիսի մասնաճյուղի կողմից կազմակերպված խաղերին: «Հայկական Կարմիր խաչի ընկերությունից են երկու անգամ այցելել մեզ, երեխաների համար խաղեր կազմակերպել, նվերներ հանձնել: Շրջայց ենք կատարել Գորիս քաղաքում, այցելել տեսարժան վայրեր: Տեղի դպրոցականները մեր երեխաների համար համերգ են կազմակերպել: Հանդիպում ենք ունեցել նաև ԵՄ դիտորդների հետ, և բավականին հետաքրքիր ու կարևոր հարցադրումներ են կատարել երեխաները»,-հավելել է նա՝ նշելով, որ երեխաները հույսով սպասում են րոպե առաջ տուն՝ Արցախ վերադառնալուն: ![]() ![]() |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06


