Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական օդուժի բազային

701
Կիրակի, 11 դեկտեմբերի, 2022 թ., 18:30
Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական օդուժի բազային

Դեկտեմբերի 11-ի գիշերը իսրայելական զինվորականները երեք հրթիռ են արձակել Սիրիայի հարավում գտնվող Թալ Քալիբում տեղակայված սիրիական ռազմաօդային ուժերի ռազմակայանի ռադարների ուղղությամբ, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով սիրիական ընդդիմության աղբյուրները։

Ենթադրվում է, որ ռադարային կայանքը ոչնչացվել է։ Պաշտոնական Դամասկոսն այս մասին ոչ մի հայտարարություն չի արել, իսկ իսրայելական բանակը չի ստանձնել այս հարձակման պատասխանատվությունը։