Առաջին երկու քրիստոնյա արքաների հանդիպումը և դաշինքը. նոր ցուցադրություն Մատենադարանում
![]() Օրերս Մատենադարանում բացվել է բացառիկ ցուցահանդես, որտեղ տարբերի դարերի ձեռագրերի, պատկերների միջոցով ներկայացված է պատմության մեջ առաջին երկու քրիստոնյա արքաների՝ Կոստանդին Մեծի և Տրդատ Մեծի հանդիպման պատմությունը: «Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ․ Հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են գրավոր աղբյուրներով և պատկերներով մեզ հասած այն տեղեկությունները, որոնք վերաբերում են երկու թագավորների հանդիպման պատմությանը և երկու երկրների միջև կնքված «սիրո և միաբանության» դաշինքին, որն անցնելով դարերի միջով՝ հարստացել է զանազան պատումներով, նկարազարդվել է և ի վերջո սրբազնացվել։ Առաջին անգամ 5-րդ դարի պատմիչ Ագաթանգեղոսն է նկարագրել այս հանդիպումը, իսկ հետագայում 9-11-րդ դարերում և Կիլիկիայի թագավարության շրջանում է հանգամանալից անդրադարձ եղել, ընդարձակվել, վերափոխվել այս պատմությունը, քանի որ անհրաժեշտություն կար նորից հղում կատարել Բյուզանդական կայսրության հետ այս դաշինքին՝ նոր ձևավորվող Ռուբինյանների թագավարության համար խաչակրաց պետությունների և Հռոմի պապական աթոռի աջակցությունը ստանալու ակնկալիքով։ ![]() ![]() ![]() |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06



