«Երբ խոսում եք կրթության որակի մասին, հիշեք, որ ինչ վճարում եք, այն էլ ստանում եք». Վահրամ Թոքմաջյան
![]() Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը․ «Մարզային քննարկումներից մեկի ժամանակ ուսուցչուհին պատմեց իր աշխատավարձի մասին։ Դասավանդում է 15 ժամ, հասկանալի լեզվով ասած՝ մոտ 0.7 դրույք։ Դրա դիմաց մաքուր վարձատրվում է 55000 դրամի չափ գումար։ Եթե անգամ աշխատեր լրիվ դրույք, ապա 80000 դրամից ավել չէր կարող ստանալ։ Հիմա բացատրեք, թե ինչպես կարող է 55000 դրամ ստացող միայնակ մայրը պահել իրեն ու իր երեխային։ Ու սա եզակի դեպք չէ։ Սա համատարած է։ Պետությունն իր տեղում չէ։ Պետության պարտավորությունների շղթան սխալ է իրագործվում։ Ռեսուրսները սխալ են բաշխվում։ Հարուստների փորերը շարունակում են հաստանալ, իսկ աղքատները հացի կարոտ են։ Հանրակրթության պատվիրատուն պետությունն է։ Ու ուզում է ելնի երկինք, իջնի ցած, պարտավոր է այս ոլորտում վճարել արժանապատիվ աշխատավարձ։ Իսկ երբ խոսում եք կրթության որակի մասին, ապա հիշեք, որ ինչ վճարում եք, այն էլ ստանում եք»։ Աղբյուրը` Վահրամ Թոքմաջյան |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
33319.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
16618.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
12717.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15117.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 17:12
