Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Խոշոր վթար՝ Գեղարքունիքում. կա 9 վիրավոր

549
Չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ., 10:00
Խոշոր վթար՝ Գեղարքունիքում. կա 9 վիրավոր

Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել երեկ Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Lexus, Mercedes, 2 BMW, VAZ 21010, Opel և ZIL մակնիշի ավտոմեքենաները։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գրում է, որ վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Գավառի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Պետրոսյանը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով մի քանի ավտոմեքենաներ դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։