Ավտովթար՝ Շիրակի մարզում. 6 վիրավորներից 3-ը երեխաներ են
![]() Նոյեմբերի 17-ին, ժամը 22:47-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1988թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մ ) և հայտնվել ձորակում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Ա. Ս-ն (ծնված 1991թ.), Հ. Պ-ն (ծնված 1956թ.) և Ա. Պ-ն (ծնված 1989թ.) հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, իսկ Ե. Ս-ն (ծնված 2013թ.), Ռ. Ս-ն (ծնված 2015թ.), Հ. Ս-ն (ծնված 2019թ.)՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
