Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին․ վարորդը և ուղևորը տեղում մահացել են
![]() Նոյեմբերի 12-ին, ժամը 04:14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Հրազդան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 2001թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազաբալոնի փականը, այնուհետև տուժած ուղևոր Ա․ Ք-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդ՝ Մ․ Ս-ի (ծնված 2001թ.) և ուղևոր՝ Դ․ Ա-ի (ծնված 2000թ.) դիերը: ![]() ![]() ![]() |

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
115Երեկ, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
104Երեկ, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
193Երեկ, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
187Երեկ, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13117.12.2025, 23:30
ՌԴ-ում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
40416.12.2025, 14:08



