Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման եզրակացություն տվող հանձնաժողովի նիստի օրը հայտնի է
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով՝ մեկ անձից ոչ ավելի: Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը՝ ժամը 18.00-ը, [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով մասնակից քաղաքացու անուն, ազգանուն և հայրանունը (եթե դիմում ներկայացրած քաղաքացին անձամբ չի մասնակցում, ապա գրանցման հայտի մեջ նշվում են դիմում ներկայացրած քաղաքացու տվյալները ևս)՝ ժամը 14.00-ին անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2): |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
33319.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
16618.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
12717.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15117.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 17:12
