Իրկուտսկում կործանված Սու-30-ի օդաչուները կործանումից առաջ կորցրել են գիտակցությունը. բալոններում ազոտ է եղել
![]() Հոկտեմբերի 23-ին Իրկուտսկում կործանված Սու-30 կործանիչի օդաչուներն ինքնաթիռը չեն հեռացրել բնակելի շենքերից և չեն կարողացել դուրս նետվել, քանի որ կորցրել են գիտակցությունը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրին։ Գործակալության աղբյուրը չի բացառել, որ կործանիչի օդաչուները կարող են կորցրած լինել գիտակցությունը թթվածնի բալոններում ազոտի մնացորդների պատճառով, որոնք ցամաքային անձնակազմը պատրաստում է թռիչքի համար։ Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը հայտնել է զոհված օդաչուների անունները՝ Մաքսիմ Կոնյուշին և Վիկտոր Կրյուկով։ Օդաչուների մահը հաստատել է ՌԴ Քննչական կոմիտեն։ Նրանք հայտնել են, որ Սու-30-ը «պատկանել է ավիաընկերությանը և փորձարկումն անցկացրել է առանց զինամթերքի»։ Ինքնաթիռի վթարի փաստով քրեական գործ է հարուցվել: Շինությունը, որի վրա ընկել է ինքնաթիռը, մասնավոր է, փայտե, այնտեղ ապրելիս են եղել 2 ընտանիքներ: 2 ընտանիքի բնակտարածքներն էլ այրվել են: Այն հատվածը, որտեղ ընկել է ինքնաթիռը, ոչնչացել է պայթյունից, բարեբախտաբար տան տերերը տանը չեն եղել: հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 17-ին Եյսկում Սու-34-ի կործանման հետևանքով զոհվել է 15 մարդ։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
