Կեսդարյա «Հորովել»-ը Գյումրիում
![]() Հոկտեմբերի 21-ին Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմահարթակից իր 50-րդ հոբելյանական համերգաշրջանն ազդարարեց Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը։ Անսամբլի կեսդարյա պատմությունն իր մեջ ամփոփում է հայ ժողովրդական երգի և պարի յուրօրինակ բեմական մշակումներ, որոնք տաղանդավոր արտիստների արդեն մի քանի սերունդ մեծ նվիրումով ներկայացնում է իր հանդիսատեսին ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Գյումրեցի հանդիսատեսի դատին ներկայացվեցին անսամբլի վերջին տարիների նոր պարային բեմադրություններ, աշուղական և գուսանական երգի նոր կատարումներ։ Համերգի վերջում ողջույնի խոսքով հանդես եկան Գյումրու մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, որը Գյումրու քաղաքապետի անունից անսամբլին հանձնեց շնորհակալագիր, իսկ Հայաստանի ազգային պարարվեստի Գյումրու բաժանմունքի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Գասպարյանը, անսամբլին պարգևատրեց «Աղասի Շաբոյան-100» հուշամեդալով: Առաջիկայում անսամբլը մենահամերգով հանդես կգա Վանաձորում, իսկ Նոյեմբերի 17-ին հոբելյանական համերգաշարը կամփոփվի Երևանի Ա․ Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06




