Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Կրասնոդարի երկրամասում Սու-34-ն ընկել է բնակելի շենքի մոտ. շենքը հրդեհվել է

1005
Երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2022 թ., 20:06
Կրասնոդարի երկրամասում Սու-34-ն ընկել է բնակելի շենքի մոտ. շենքը հրդեհվել է

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի շենքերի վրա, վթարի վայրում պայթյուն է տեղի ունեցել, ինչին հաջորդել է խոշոր հրդեհ:
Ականատեսների վկայությամբ՝ ինքնաթիռը ռազմական է եղել, օդաչուին հաջողվել է փրկվել։

ՌԴ ՊՆ-ն արդեն հանդես է եկել հայտարարությամբ. «Հարավային ռազմական օկրուգի ռազմական օդանավակայանից ուսումնական թռիչքի ժամանակ օդ բարձրանալիս Սու-34 ինքնաթիռ է կործանվել»։

Ականատեսների վկայությամբ՝ ինքնաթիռը կործանվել է Կոմունիստիչեսկայա փողոցի 20/1 բակում՝ շենքին մոտ և պայթել, որից հետո ինը հարկանի շենքի բարձրությունը գերազանցած պայթյունի կրակը տարածվել է պատշգամբների և բնակարանների վրա: Մի քանի րոպե անց այրվել են մուտքի՝ պայթյունի վայրին մոտ գտնվող բոլոր բնակարանները՝ առաջինից վերջին հարկը։ Պայթյունների ձայները լսվել են առնվազն ևս մի քանի րոպե. ականատեսները ենթադրում են, որ զինամթերք է պայթել։