Արբեջանն ավերել է Հադրութի շրջանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին
![]() Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին (18-19դդ.), գյուղը նույնպես մեծ ավերածությունների է ենթարկվել։ Այս մասին ասվում է Caucasus Heritage Watch-ի նոր զեկույցում, որը հրապարկվել էր վերջերս։ Caucasus Heritage Watch-ը օգտագործել է արբանյակային պատկերներ՝ արձանագրելու հայկական մշակութային ժառանգության ճակատագիրը։ Սուրբ Սարգսի ավերումը 2021 թվականին Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցի, որը պարտավորեցրել էր Ադրբեջանին «կանխել ու պատժել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի ու պղծման գործողությունները», առաջին խոշոր խախտումն է։ Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Սուրբ Սարգիսը ավերվել է 2022 թվականի մարտից հուլիսն ընկած ժամանակահատվածում։ Մարտի արբանյակային պատկերում եկեղեցին դժվար է տարբերել հողի մակերեսից տանիքի բուսականության պատճառով: Բայց տանիքի ուրվագծերը երևում են, իսկ շրջակա գյուղը անձեռնմխելի է։ ![]() ![]() |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06


