Պեղումներ՝ Կապանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում
![]() ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Բարաբաթում թաղամասի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում սկսվել են պեղման աշխատանքները։ Նախքան պեղման աշխատանքներին անցնելը եկեղեցու արտաքին մասը մաքրվել է բուսաշերտից։ Ներկայումս կատարվում են պեղումներ, որին կհաջորդի վերականգնման ու ամրակայման աշխատանքները։ Հյուսիսային մասում բացվել են թաղումներ, որոնց արտաքին նշանները՝ տապանաքարեր, մահարձաններ չեն պահպանվել։ Ներկայումս հինգ թաղում է բացվել, որոնք մանրակրկիտ պեղվելուց հետո վերցվելու են մարդաբանական ուսումնասիրությունների։ Ամենահետաքրքիր գտածոն արծաթե թիթեղյա առարկայի մասն է՝ ոսկերչական գեղեցիկ աշխատանք, որի դիմերեսին պահպանվել է դիմապատկեր, իսկ դարձերեսին արձանագիր է, ընթերցվում է ՍԲ։ Պեղումներն իրականացնում է ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, արշավախմբի ղեկավար՝ Լևոն Մկրտչյան։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
