Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Գյուլագարակի 22/01 ընտրատեղամասում տեղի է ունեցել վիճաբանություն. «Անկախ դիտորդ»

213
Կիրակի, 25 սեպտեմբերի, 2022 թ., 15:06
Գյուլագարակի 22/01 ընտրատեղամասում տեղի է ունեցել վիճաբանություն. «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրված խախտումների վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացնում թելեգրամյան էջում:

Չարենցավան խոշորացված համայնքի Ալափարս բնակավայրի 27/13 ընտրատեղամասում նկատվել են մի շարք խախտումներ: Նախ, տեղամասում միաժամանակ ներկա են գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու վստահված անձինք (թույլատրելի է մեկը): Ընտրողներից շատերը ընտրելուց հետո մոտենում էին այս անձանց: Գրանցվել են բաց քվեարկության դեպքեր: Մի քանի քաղաքացիներ փորձել են նաև քվեաթերթիկներ դուրս բերել ընտրատեղամասից:

***

Գյուլագարակի 22/01 ընտրատեղամասում կան կուտակումներ թե դրսում, թե ներսում, հերթերը չեն կարգավորվում: Նաև տեղի է ունեցել վիճաբանություն հանձնաժողովի անդամների և ընտրողների միջև: Բացի սա, վստահված անձինք չեն լքում քվեասենյակի տարածքը գրանցվելուց և դուրս գալուց հետո: Պատշաճ չի կատարվում նաև հանձնաժողովի անդամների հերթափոխը:

Աղբյուրը`   Անկախ դիտորդ