Վթարի է ենթարկվել Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը
![]() Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։41-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1991թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Պ. Մ., ծնված 1983թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և գլխիվայր շրջվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել և տեղափոխվել Ապարան քաղաքի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
