Մոլդովան արգելել է Air Moldova-ին վերսկսել թռիչքները դեպի Ռուսաստան
![]() Մոլդովայի քաղաքացիական ավիացիայի վարչությունն արգելել է Air Moldova-ին և այլ ազգային ավիափոխադրողներին վերսկսել թռիչքները Քիշնևի և Մոսկվա միջև, շաբաթ օրը՝ սեպտեմբերի 10-ին, ասել է փոխվարչապետ Անդրեյ Սպինուն։ Թռիչքներն արգելելու որոշումն ընդունվել է Մոլդովայի իշխանությունների կողմից՝ համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) «անվտանգության կարևոր խնդիրների» և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) հրահանգների, ասվում է Մոլդովայի կարգավորիչի հայտարարության մեջ։ Մոլդովան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ կապված Ուկրաինա ռուսական ներխուժման հետ։ Նախօրեին Air Moldova-ն հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ից վերսկսելու է թռիչքները դեպի Մոսկվա՝ «Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և հայրենիք վերադառնալ ցանկացող Մոլդովայի Հանրապետության քաղաքացիների բազմաթիվ դիմումներից հետո»։ «Թռիչքները վերսկսելու որոշումը պայմանավորված է ուղևորների՝ համաճարակի ժամանակ և փետրվարին թռիչքների դադարեցումից հետո ձեռք բերված տոմսերից օգտվելու խնդրանքով։ Թռիչքների վերականգնումը (դեպի Ռուսաստան-խմբ.) պատասխանն է մեր հայրենակիցների կոչերին», - պարզաբանել էին ընկերությունից։ Մարտին EASA-ն արգելել էր ռուսական ավիափոխադրողներին կամ նրանց ինքնաթիռներին, անկախ ինքնաթիռի գրանցման վիճակից, թռիչքներ իրականացնել ԵՄ տարածքով: Բացի այդ, արգելք է մտցվել ավիացիոն ոլորտում Ռուսաստանին տեխնիկական աջակցության տրամադրման վերաբերյալ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
