Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ն արգելափակում է դեպի Ռուսաստան զենքի ներմուծումը

683
Հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2022 թ., 20:42
ԱՄՆ-ն արգելափակում է դեպի Ռուսաստան զենքի ներմուծումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պնդում է, որ ԱՄՆ-ն համակարգված կերպով արգելափակում է դեպի Ռուսաստան զենքի ներմուծումը և շարունակելու է ճնշում գործադրել։
«Այժմ Մոսկվան արդեն դիմում է Հյուսիսային Կորեային և Իրանին՝ ռազմական աջակցության համար: Քանի որ մենք համակարգված կերպով արգելափակում ենք նրանց՝ զենք ներմուծելու հնարավորությունը և կշարունակենք ճնշում գործադրել»,- հայտարարում է Բլինքենը Վլադիմիր Զելենսկու Telegram ալիքում հրապարակված տեսանյութում, որը հրապարակվել է նրանց հանդիպումից հետո:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի այդ քաղաքականությունը այնքան ժամանակ, քանի դեռ «Ուկրաինայի դեմ ագրեսիան չի դադարել»։