Պրահայում հայերեն լույս է տեսել չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» հայտնի գիրքը
![]() Պրահայում լույս է տեսել չեխ հայտնի գրող ու ճանապարհորդ Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» գրքի հայերեն քննական թարգմանությունը՝ «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի կայքէջի գլխավոր խմբագիր, Կարլի համալսարանի դոկտորանտ Աննա Կարապետյանի աշխատասիրությամբ։ Թարգմանիչը գրել է նաև գրքի նախաբանն ու քննական թարգմանության հետ կապված բացատրական առաջաբանը, ինչպես նաև մոտ 500 ծանոթագրություններ, որոնք ներկայացված են գրքի վերջում։ Գրքում տեղ են գտել նաև Հանսայի ընտանեկան արխիվից նոր լուսանկարներ, որոնք չկային չեխերեն հրատարակությունում։ Տեղեկացնենք, որ Կարել Հանսայի այս գիրքը չեխերենով առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին Չեխիայում, իսկ երկրորդ անգամ վերահրատարակվել է 2006 թվականին Պրահայում՝ «Օրեր» ամսագրի նախաձեռնությամբ և ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի առաջաբանով։ Գրքում Կարել Հանսան ոչ միայն ներկայացնում է հայ ժողովրդի պատմությունը մինչև 1920-ական թվականներ, այլև Հայոց ցեղասպանության ընթացքը, Լիբանանում և Սիրիայում ապաստանած հայ գաղթականների կյանքն ու հայկական որբանոցները։ Օտարագիր ճանապարհորդի այս գիրքն առաջին վկայություններից մեկն է Հայոց ցեղասպանության մասին։ Գիրքը հրատարակվել է «Մարլենկա Ինթերնեշընլ» ընկերության նախագահ Գևորգ Ավետիսյանի մեկենասությամբ։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
