ՊՆ-ն՝ հայտնի տեսանյութի մասին
![]() Նախօրեին համացանցի հայկական տիրույթում տարածվեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հայ զինծառայողը մի ձեռքում պահել ինքնաձիգը, իսկ մյուսով՝ նռնակը և ադրբեջանցի զինվորներին զգուշացնում՝ չմոտենալ իրեն։ Սոցիալական ցանցի օգտատերերը նշում են, որ դեպքը տեղի է ունեցել հակառակորդի՝ Կուբաթլու (Սանասար) ներխուժման ժամանակ։ Ադրբեջանցիներն առաջարկում են հայ զինծառայողին հանձնվել և խոստանում են խնայել նրա կյանքը, սակայն, նա հրաժարվում է գերի հանձնվել։ Հրաձգություն է սկսվում, որի հետևանքով, ըստ ամենայնի, հայ զինծառայողը սպանվում է՝ դատելով ադրբեջանցիների զրույցից և հաջորդող կադրերից։ Տարածված տեսանյութի վերաբերյալ ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Factor-ին փոխանցել է, որ դեպքը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին։ «Հստակ ամսաթվի ճշգրտման, տեղորոշման և անձի նույնականացման ուղղությամբ դեռ աշխատում ենք»,- ասել է ՊՆ խոսնակը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18

