Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Պեսկովը` Քադիրովի հայտարարության մասին

859
Երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2022 թ., 21:48
Պեսկովը` Քադիրովի հայտարարության մասին

Կրեմլը տեղյակ չէ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի հետ կապված իրավիճակի զարգացումների մասին, ով հայտարարել է հրաժարական տալու պատրաստակամության մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, ես ոչինչ չգիտեմ որևէ զարգացման մասին»,- Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում РИА-ն։
Ավելի վաղ Քադիրովը Telegram-ի իր ալիքում տեսաուղերձ էր հրապարակել, որում հայտարարել էր հրաժարական տալու պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ ինքը «չափազանց երկար է մնացել» Չեչնիայի ղեկավարի պաշտոնում և «արժանի է անժամկետ ու երկար արձակուրդի»։ Նա հավելել է, որ արդեն մտածում էր, թե ինչպես պետք է ժամանակին թոշակի անցնի, նախքան իրեն վռնդելը: