Եվրոպան կարող է վերապատրաստել ուկրաինացի դիպուկահարներին
![]() Եվրոմիությունը կարող է օգնել Ուկրաինային սակրավորների և դիպուկահարների պատրաստման հարցում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ Կիևի իշխանությունները դաշնակիցներին տեղեկացրել են, որ իրենց անհրաժեշտ է սակրավորների, դիպուկահարների վերապատրաստում, սպաների բժշկական ու ռազմական պատրաստություն։ «Ուկրաինայի ԶՈւ-ի հետագա հաստատումից և գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, ներառյալ՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, վերոնշյալ առաջադրանքներից մեկը կամ մի քանիսը կարող են օժանդակվել որպես ԵՄ ուսումնական առաքելության մաս»,- ասվում է փաստաթղթում: Միևնույն ժամանակ, «առաքելության տեղակայումը զգալիորեն կարագացվի», եթե ԵՄ-ի՝ Ուկրաինային հարևան երկրներից մեկն առաջարկի հյուրընկալել առաքելությունը։ Գործակալության աղբյուրը հայտնել է, որ ԵՄ երկրներից առնվազն մեկը մտահոգություն է հայտնել առաքելության վերաբերյալ, քանի որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
