Զելենսկու գրասենյակը՝ ուկրաինական բանակի առաջխաղացման մասին
![]() Ուկրաինայի նախագահի գրասենյակը կոչ է արել զգույշ լինել՝ մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի ցանկացած ռազմական գործողություն։ «Ես հասկանում եմ մեր ցանկություններն ու երազանքները: Բայց, այնուամենայնիվ, առաջարկում եմ զգուշավոր մեկնաբանություն թողնել մեր ցանկացած ռազմական գործողության վերաբերյալ... Ուստի ևս մեկ անգամ հիշեցնում եմ բոլոր քաղաքական գործիչներին, փորձագետներին և հասարակական կարծիքի առաջնորդներին (պարզ է, որ նրանք բոլորը շատ ավելի լավ գիտեն, քան ուղղակի կատարողները) կարևոր է չմանիպուլացնել և չշահարկել ռազմական գործողությունների ընթացքը Ուկրաինայի զինված ուժերի կամ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների պաշտոնական հայտարարություններում: Կրկին շեշտեմ՝ պաշտոնական հայտարարությունները չպետք է ընկնեն սենսացիաների հետևից»,- «Թելեգրամ»-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Պոդոլյակը լրագրողներին հորդորել է նաև ուշադիր ստուգել տեղեկատվության աղբյուրները։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
