Իրաքում ցուցարարները գրոհում են նախագահական ու Հանրապետության պալատները
![]() Իրաքի ամենամեծ քաղաքական ուժերից մեկի՝ Մուկթադա աս-Սադրի իմամի և առաջնորդի կողմնակիցները գրոհում են Բաղդադի Հանրապետության և նախագահական պալատները, հայտնում է Al Arabiya-ն։ Մի քանի ժամ առաջ Մուկթադա աս-Սադրը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին։ Այս լուրը խիստ զայրացրել է նրա կողմնակիցներին։ Նրանք մտել են Բաղդադի Կանաչ գոտի։ Ցուցարարները ներխուժել են Հանրապետական պալատ, որտեղ նստած է Իրաքի կառավարությունը։ Դեպքի վայրում են հատուկ ծառայությունները։ Մայրաքաղաքի կանաչ գոտին, որտեղ կենտրոնացված են կառավարական բոլոր շենքերը, արգելափակված է։ Բաղդադում պարետային ժամ է հայտարարվել: Առաջիկա ժամերին իշխանություններն ակնկալում են հակամարտության սրացում։ Մզկիթները «ընդհանուր մոբիլիզացիա» են հայտարարել՝ ի նշան համերաշխության ալ-Սադրի հետ։ Դրա շնորհիվ Իրաքի շատ շրջաններում իմամի աջակցության ցույցեր կանցկացվեն։ Հյուսիսային Բասրա քաղաքում ցուցարարները փակել են ճանապարհները և այրել անվադողեր։ Ինչպես նշեցինք, այսօր Իրաքի ամենամեծ քաղաքական ուժերից մեկի ղեկավարը և շիա ազդեցիկ իմամ Մուկթադա աս-Սադրը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու և Սաադրիստական բոլոր հաստատությունների փակման մասին: Իմամն ակնարկել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում իր առաջարկած բարեփոխումների պատճառով: Մուկթադա աս-Սադրը խնդրել է իր կողմնակիցներին աղոթել իր համար, եթե ինքը մահանա: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
