«Չկա նման բան աշխարհի ոչ մի այլ երկրում». Հայկ Մարտիրոսյան
![]() ԱԺԲ անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «1784 արձանագրված դավաճան է տվել երկիրն այս տարի: Եվ այդ դավաճանները պահպանել են Հայաստանի քաղաքացիությունը: Դա Հայաստանի ներկա փաստացի բնակչության մեկ տոկոսն է: Իսկ նրանք, որ ներսում են մնացել, բայց երազում են, որ թշնամու քաղաքացիությունն իրենց հենց իրենց տանը շնորհվի՞: Դրանց հետ միասին՝ տոկոսն առնվազն 10 կամ շատ ավելի կարող է լինել: Չկա նման բան աշխարհի ոչ մի այլ երկրում: Չի եղել: Երբեք: Երբևէ: Սա հատուկ է միայն Հայաստանին: Միայն մեզ: Եվ սա անհատների հարց չէ: Սա ազգային դաստիարակության բացակայության վկայություն է: Սկզբունքի, մարդկային բարձր արժեք հանդիսացող արժանապատվության, ոգեղենության իսպառ բացակայության արդյունք է հասարակության, ժողովրդի, պետության մակարդակներում: Սա որևէ արժեքի բացակայության վկայություն է: Պատիվ, արժանապատվություն, մարդկություն, ամոթ, պատմական հիշողություն, տրամաբանություն, խելք, թափանցատեսություն չունենք այլևս: Եթե երբևէ ունեցել ենք: Չկա: Չունենք»: Աղբյուրը` Հայկ Մարտիրոսյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
