«Վիվառոյի» սեփականատերերը օտարերկրյա քաղաքացիներ են. բանակից խուսափելու նուրբ արվեստը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ զինված ուժերում պարտադիր զինծառայությունից խուսափելու համար 24 մլն դրամ գլխագին վճարելու հնարավորության մասին օրենքի նախագիծը փոթորկել է հայ հասարակությանը: Ստացվում է՝ փող ունեցողները, հարուստները կփրկեն իրենց երեխաներին, աղքատների զավակները՝ մսաղացի բերան կգնան: Այս ֆոնին հետաքրքիր է Հայաստանի ամենահարուստ ընտանիքներից մեկի պատմությունը: Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական ֆինանսավորողները՝ Վահե, Վիգեն Բադալյանները, որ ՀՀ-ում հայտնի բուքմեյքերական «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի սեփականատերերն են, 2016-ից ՀՀ քաղաքացի չեն կամ միայն ՀՀ քաղաքացի չեն: Նրանք շուրջ 2 մլն եվրոյի ներդրում են կատարել հրաշագեղ Մալթայում և դարձել Մալթայի քաղաքացի։ Ավելին, գործարար եղբայրների հետ քաղաքացիություն է ստացել նաև նրանց ընտանիքի 10-ը անդամ: Իհարկե, Բադալյանները մի առիթով «Հետք»-ին ասել են, որ Մալթայի քաղաքացի են դարձել, որպեսզի վիզայի խնդիր չունենան և 168 երկիր կարողանան ազատ մուտք գործել, բայց հասկանալի է, որ հիմնական խնդիրը մեծ ընտանիքի տղաներին բանակից ազատելն է: Ամբողջ հանրապետությանը սադրանքներով խաղամոլություն թելադրող, մեր աղքատիկ երկրում վիթխարի գումարներ աշխատող «Վիվառոյի» սեփականատերերը, փաստորեն, նաև օտարերկրացի են»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
