ԱՄՆ-ը հատուկ գործողություն է սկսում Ուկրաինայում. #WallStreetJournal
![]() Առաջիկա շաբաթների ընթացքում Սպիտակ տունը ծրագրում է միավորել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության բոլոր ջանքերը՝ դրանք հավաքելով մեկ առաքելության մեջ, գրում է Wall Street Journal-ը։ Դրանից հետո օպերացիային կտրվի իր ծածկանունը, իսկ դրա ղեկավարումը կվստահվի կոնկրետ գեներալի, ով կգլխավորի ուկրաինացի զինվորականների պատրաստման և Ուկրաինայի զինված ուժերին օգնություն ցուցաբերելու ամերիկյան ծրագիրը։ Թեև անունը բյուրոկրատական ձևականություն է, բայց ունի մի քանի լուրջ իրավական հետևանքներ։ Նախ, դա Վաշինգթոնի պաշտոնական ճանաչումն է այն փաստի, որ ամերիկյան բանակը մասնակցում է կոնկրետ մարտական գործողությունների: Երկրորդ, միայն դրանից հետո Քոնգրեսը կարող է սկսել երկարաժամկետ նպատակային ֆինանսավորում հատկացնել դաշնակիցներին, ինչպես նաև տրամադրել տարկետումներ ռազմական պատվերների վճարման հարցում։ Երրորդ՝ միայն «անվանված» գործողության շրջանակներում է հնարավոր ծառայության, ժապավենների և պարգևների հատուկ վճարներ սահմանել դրան մասնակցող զինվորականների համար։ Ջանքերի համակարգման համար պատասխանատու հրամանատարի ընտրությունը ցույց է տալիս Փենթագոնի մտադրությունը՝ ստեղծել Ուկրաինային աջակցող մշտական թիմ, այսինքն՝ ուկրաինացիներին վերապատրաստելու և օգնելու հիմնականում մեկանգամյա նախագծերից անցում դեպի երկարաժամկետ ռազմավարություն, որը կարող է տևել ավելի քան մեկ տարի: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
