ՄԱԿ-ի գնահատականներով՝ պատերազմում զոհվել է ուկրաինացի մոտ 5600 խաղաղ բնակիչ
722
Երկուշաբթի, 22 օգոստոսի, 2022 թ., 20:24
![]() ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի վերջին զեկույցի համաձայն՝ Ուկրաինայում մեծ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 5587 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 362 երեխա, վիրավորվել է 7890 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 610 երեխա։ Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքներում ՄԱԿ-ը հաշվել է 302 սպանված և 1173 վիրավոր խաղաղ բնակիչ։ ՄԱԿ-ը նշում է, որ խաղաղ բնակիչները հիմնականում մահանում են հրետանային և հրթիռային հարձակումների և օդային հարվածների հետևանքով։ Յուրաքանչյուր զեկույցում ՄԱԿ-ը հիշեցնում է, որ խաղաղ բնակչության զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել. դեռևս չկան ստույգ տվյալներ այնպիսի վայրերից, ինչպիսիք են Մարիուպոլը, Իզյումը, Լիսիչանսկը, Սևերոդոնեցկը, Պոպասնայան, որտեղ ենթադրաբար զոհվել են հազարավոր խաղաղ բնակիչներ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
