«Սուրմալու» տոնավաճառի դեպքով մեղադրյալ կա․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երևանի դատախազությունը քննում է «Սուրմալու» տոնավաճառի դեպքով հարուցված քրեական վարույթը: Երեկ արդեն կար մեղադրյալ՝ տոնավաճառի աշխատակիցներից մեկը, որի ինքնությունը դեռ չեն բացահայտում: Հարցաքննվել է շուրջ 2 տասնյակ մարդ, այդ թվում՝ տուժողներ և տաղավարների սեփականատերեր, հարցաքննվելու են նաև տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները և աշխատակիցները: Տոնավաճառի սեփականատերը Ռազմիկ Զախարյանն է՝ 1990-95 թթ. ԱԺ պատգամավոր: Նա ծնվել է 1936թ., ավարտել է Ֆիզկուլտ-ինստիտուտը եւ ԵՊՀ-ն՝ տնտեսագետի որակավորմամբ։ Եղել է ԽՄԿԿ անդամ։ Աշխատել է Կամոյի մսի գործարանի տնօրեն, ապա՝ Երևանի պահածոների գործարանի տնօրեն։ Հենց այս գործարանն էլ հետագայում վերակառուցվել է «Սուրմալու»-ի: Նա իշխանական «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ է եղել»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |
«Սրբազանի գործը ճշմարիտ է». երթին միացել է Գուրգեն Մելիքյանը
1518:06ՄԻՊ-ը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
3117:54Երթին են միացել Արցախի թեմի հոգևորականները (տեսանյութ)
4117:48Բագրատ Սրբազանի միջամտությամբ խնդիրն արագ լուծվեց (տեսանյութ)
5516:54«Հավատում եմ, որ կհաղթենք խավարին»․ Արման Դավթյան (Նուռ) (տեսանյութ)
5316:48«Կիրանցում ապրողների գոնե 50%-ին հարցրե՞լ եք՝ գոհ են, թե՞ ոչ»․ Գոհար Վարդանյան
7316:30