«Հիմնական խնդիրը «Սուրմալու»-ում տեխնիկական ու հակահրդեհային անվտանգության կանոնների տոտալ մոռացությունն է»․ Իոաննիսյան
![]() ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Ամեն մեկը փորձում է մի կողմ շեղել քննարկումը Մեկը հայտարարում է, թե իսլամիստներն են պայթեցրել: Մյուսը՝ թե բա ռուսներն են պայթեցրել, որ գցեն «Սասնա ծռերի» վրա: Որոշ ռուսներ, իրենց հերթին, իրոք հաջողացնում են մեղքը գցեն «Սասնա ծռերի» վրա: Հետո մի քանի փողով գրողներ-խոսացողներ պատմում են, թե Խաչատուր Սուքյասյանն է պայթեցրել, որ «Սուրմայուի» բիզնեսը խլի: Հետո գալիս են նրանք, ովքեր ասում են, թե ամբողջ խնդիրը հրավառությունների չարգելումն է: Արանքում հայտնվում են մարդիկ, ովքեր պնդում են, որ սա Աստծո պատիժն է կրոնական տոները չհարգելու համար: Եվ այս ամբողջ աղմուկում կորում է անվտանգության կանոնների կարևորության ու դրանց անտեսման քննարկումը: Պետք չի շեղվել հիմնական խնդրից: Հիմնական խնդիրը Սուրմալուում (և ամբողջ Հայաստանում) բոլոր տեսակի տեխնիկական ու հակահրդեհային անվտանգության կանոնների տոտալ մոռացությունն է: Եթե շեղվում ենք այդ խնդիրից, ապա ոչ միայն արդարացնում ենք տեղի ունեցածի իրական մեղավորներին, այլև չենք բացում անվտանգության կանոնների նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխության ու դրա շուրջ պետական քաղաքականության վերանայման խոսակցությունը: Հետևապես պետք չի քաղաքական ու տնտեսական շահերի սպասարկման, ախմախության ու պատասխանատվությունից խուսափման նպատակով շեղել հանրությանը կարևորագույն այս դասի քաղումից»: Աղբյուրը` Դանիել Իոաննիսյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
