Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Pfizer-ի ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով. նա պատվաստվել է 4 չափաբաժին

796
Երեքշաբթի, 16 օգոստոսի, 2022 թ., 01:12
Pfizer-ի ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով. նա պատվաստվել է 4 չափաբաժին

Ամերիկյան Pfizer դեղագործական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան, որը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չորս անգամ, վարակվել է քովիդով։ Այս մասին նա հայտնել Է Twitter-ի իր էջում ։
«Կցանկանայի տեղեկացնել, որ կորոնավիրուսի իմ թեստի պատասխանը դրական է։ Ուրախ եմ, որ Pfizer-BioNTech պատվաստանյութի չորս չափաբաժին եմ ստացել, ինձ լավ եմ զգում, շատ թույլ արտահայտված ախտանիշեր ունեմ»,- գրել է Բուրլան։
Հաղորդվում է, որ նա ինքնամեկուսացվել է և սկսել է ընդունել Paxlovid դեղամիջոցը։