«Այն հատվածներում, որտեղ կինոլոգիական խմբերի շները հետքեր են ֆիքսել, ձեռքի աշխատանք է իրականացվում». ԱԻՆ խոսնակ
![]() «Հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, ունենք հաստատված 19 անհետ կորածի մասին ահազանգ և 6 զոհի մասին տեղեկատվություն: Անհետ կորածներից մեկը Իրանի քաղաքացի է: Տեղում աշխատում է 158 հրշեջ-փրկարար: Այս ընթացքում 911 թեժ գծի միջոցով հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 15 քաղաքացու»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում վերջին տվյալները հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Անդրադառնալով անհետ կորած քաղաքացիների հարազատների դժգոհություններին՝ նշեց. «Հասկանում եմ նրանց. մաքսիմալ աշխատանքների դեպքում էլ նրանք կունենան դժգոհություններ: Ես ինքս լինեի նրանց փոխարեն՝ նույն վիճակում կգտնվեի: Տեխնիկայի խնդիր չկա. այն ներգրավված է փլուզման հետևանքները վերացնելու գործում, իսկ այն հատվածներում, որտեղ կինոլոգիական խմբերի շները որոշակի հետքեր են ֆիքսել, էդ հատվածում ձեռքի աշխատանք է իրականացվում»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
