Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

ԱԻՆ խոսնակը նոր գրառում է կատարել

629
Երկուշաբթի, 15 օգոստոսի, 2022 թ., 10:18
ԱԻՆ խոսնակը նոր գրառում է կատարել

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է. «Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող։
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, ինչպես նաև 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։
Որոնողա-փրկարարական աշխատանքների բարդությունը պայմանավորված է փլուզման, ինչպես նաև հրդեհի մասշտաբների մեծությամբ»:

Աղբյուրը`   Հայկ Կոստանյան