Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 08 հոկտեմբերի, 2022 թ.

ՌԴ ՊՆ-ն հաստատել է՝ Սոթքում հայ զինծառայող է վիրավորվել

1212
Կիրակի, 07 օգոստոսի, 2022 թ., 22:12
ՌԴ ՊՆ-ն հաստատել է՝ Սոթքում հայ զինծառայող է վիրավորվել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտ վիրավորում ստացած զինծառայողի մասին տեղեկությունը, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նախորդ օրը, Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ ՌԴ ՊՆ–ից հայտնում են, որ դրա հետևանքով վիրավորվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող։
Ինչպես հաղորդել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից, ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ կարգավորել է միջադեպը։ Կողմերի շփման գծում խախտումներ չեն եղել։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):