Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

870
Չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2022 թ., 22:12
Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։ Այս հայտարարությունը տարածել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը սրվել է։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սարիբաբայի բարձունքի շրջանում (Եղցահողի շրջանում. խմբ) խախտվել է հրադադարի ռեժիմը: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար»,–ասված է հաղորդագրությունում։